пятница, 14 ноября 2014 г.

ՄՆԱՑ 1 օր,,,,,Վաղը՝ 22:00-ին,Արմենիա TV -ի եթերում չենք մոռանում դիտել <<Հայաստանի Ձայնը>> նախագիծը: Իրական ձայնային մենապարտ, որտեղ ելույթ կունենա նաև Ջուլիետա Գրիգորյանը:Բաց չթողնեք!!!

Ակտիվ աշխատանքները շարունակվում են,,,,, Կադրեր՝ պարի փորձերից...........

Հերթական փուլի նախապատրաստական աշխատանքների ժամանակ,,,Իսկ թե ով է Ջուլիետա Գրիգորյանի զույգը կիմանաք շաբաթ օրը՝ դիտելով ՙՙՀայաստանի Ձայնը՚՚ նախագիծը՝ Արմենիա TV-ի եթերում,,,,,,,,,,,,

понедельник, 27 октября 2014 г.

«Հայաստանի ձայնը-2» նախագծից հայտնի Արեւ Գրիգորյանի քույրը շարունակում է նրա ուղին


«Հայաստանի ձայնը-3» նախագիծը շարունակվում է: Կույր լսումների չորրորդ օրը ելույթ ունեցավ Ջուլիետա Գրիգորյանը, ով «Հայաստանի ձայնի»՝ նախորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլ անցած Արեւ Գրիգորյանի քույրն է:
Ջուլիետան կատարեց Sia-ի «Chandelier» երգը: Նրա ելույթը մարզիչներից միայն Հայկոյին անտարբեր չթողեց եւ ստիպեց պտտվել:

Ջուլիետա Գրիգորյանն իր փայլուն ելույթով հիացրեց հանդիսատեսին

Երեկ տեղի ունեցավ «Հայաստանի Ձայնը» նախագծի «կույր լսումներ» փուլի հերթական օրը: Ինչպես հայտնի է, այն ցուցադրվում է Արմենիա TV-ի եթերով: Արդեն մի քանի եթերների ընթացքում մարզիչներն ընտրում են իրենց թիմի մասնակիցներին: Նախագծին մասնակցում է նաև Ջուլիետա Գրիգորյանը, ով հանդիսանում է հայտնի «Ջեզլ» ջազ-փոփ խմբի երգչուհի: Խմբի շրջանակներում նա արդեն հասցրել է բազում հաջողությունների հասնել և իր ուրույն տեղը գրավել:
«Հայաստանի Ձայնը» նախագծի «կույր լսումներ» փուլի հերթական օրը նա իր փայլուն ելույթով հիացրեց հանդիսատեսին, ինչպես նաև մարզիչներին: Մարզիչներից Հայկոն առանց վարանելու սեղմեց կոճակը` ընտրելով Ջուլիետային` որպես իր թիմի մասնակից: Այսպիսով, Հայկոյի թիմը համալրվեց ևս մեկ տաղանդավոր մասնակցով:


նյութը վերցված է   http://blognews.am/arm/news/205872/